Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում կանցկացվի Թայմս Սքուերում

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում կանցկացվի Թայմս Սքուերում

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում կանցկացվի Նյու Յորքի կենտրոնական Թայմս Սքուեր հրապարակում։ Միջոցառմանը, որի կազմակերպիչն է «Վարդանի ասպետներ և դուստրեր» կազմակերպությունը, կմասնակցեն տարբեր պաշտոնյաներ, իսկ երաժշտական մասում հանդես կգա Huyser համույթը Սբ Նահատակների Հայկական ցերեկային դպրոցի և Բրուքլինի հայկական դպրոցի աշակերտների մասնակցությամբ։

Միջոցառման գլխավոր բանախոսները կլինեն Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի համապատասխան ծրագրի տնօրեն Դևիդ Ֆիլիփսը, ԱՄՆ-ում ԼՀՂ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայտնում է Armenian Weekly-n:

Միջոցառման ժամանակ կամփոփվեն ցեղասպանության և մարդու իրավունքների վերաբերյալ ուսանողական էսսեների ամենամյա համաշխարհային մրցույթի արդյունքները։ Արարողության ժամանակ կհայտարարվեն հաղթողների անունները, կընթերցվեն հատվածներ նրանց շարադրություններից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---