Ապրիլի 11-ը՝ քաղաքապետի արտահերթ ընտրության․ «Իմ քայլը» նիստին չի ներկայանա՝ նոր քաղաքապետ չեն ընտրելու

Ապրիլի 11-ը՝ քաղաքապետի արտահերթ ընտրության․ «Իմ քայլը» նիստին չի ներկայանա՝ նոր քաղաքապետ չեն ընտրելու

PanARMENIAN.Net - Երևանի ավագանին 39 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանվել ապրիլի 11-ը՝ ժամը 10:00-ն:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանն արտահերթ նիստում հայտարարել է․ «Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել», գրում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է, որ այս պահին նոր քաղաքապետ չեն ընտրի, հետևաբար նաև ընտրության օրվա նիստին չեն ներկայանա, քանի որ թեկնածու չի լինի և քննարկելու ու ընտրելու անհրաժեշտություն չի լինի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի 2023 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն լինելու է Տիգրան Ավինյանը: ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ է նշանակվել 2022-ի սեպտեմբերին։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---