Թովմասյան․ Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի՝ գլխավոր դատախազին գրություն եմ ուղարկելու

Թովմասյան․ Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի՝ գլխավոր դատախազին գրություն եմ ուղարկելու

PanARMENIAN.Net - ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՄԻՊ ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ և որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի։

Նա հավելել է, որ գլխավոր դատախազին գրություն է ուղարկելու, գրում է Aysor.am-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր հնարավոր նորմերը, նաև սահմանափակեցին խոսքի ազատությունը։

Առաջին քայլը, որ արվելու է, պետք է գլխավոր դատախազին գրություն ուղարկենք և պահանջենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ։ Նա պետք է պատժվի այն սպառնալիքների համար, որ պատգամավորների ներկայությամբ անթաքույց հնչեցնում էր թեկնածուի և իմ հասցեին», - ասել է Թովմասյանը։

Պատգամավորն ասել է, որ թարգմանելու և իր միջազգային գործընկերներին է ուղարկելու հանձնաժողովի նիստի սղագրությունը.

«Որպեսզի հասկանան, թե ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն, կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն։ Գործ ունեինք պարզապես փողոցային վարքագծի դրսևորման հետ»,-ասել է նա։

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ընթացել է լարված մթնոլորտում։ ՄԻՊ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանն իր ելույթում ասել է․ «Իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով», որից հետո ՔՊ-ական պատգամավորնեը, ընդհատելով Ղազարյաին, պահանջել են, որ նա ներողություն խնդրի։

ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանն ասել է. «Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ, լսի, այ տղա։ Նայի չմտնես մկան ծակը։ Լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»։

Հնչել են նաև այլ անհաճո որակումներ։ ՔՊ-ական պատգամավորները հեռացել են դահլիճից, որ չլսեն Ղազարյանի ելույթը։ Ղազարյանը հայտարարել է, որ իրեն հաջողվել է անել այն, ինչ երազում էր ժողովուրդը. «ԱԺ-ից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից մի փաթեթով»։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---