Թվային փոխակերպումը՝ Doing Digital Forum-ի շրջանակում. «Կարևոր է հասկանալ՝ ինչպես է աշխարհը թվայնացվում»

Թվային փոխակերպումը՝ Doing Digital Forum-ի շրջանակում. «Կարևոր է հասկանալ՝ ինչպես է աշխարհը թվայնացվում»

PanARMENIAN.Net - Երևանում ապրիլի 5-ին մեկնարկել է առաջին Doing Digital Forum-ը, որն անցնում է «Բացահայտելով թվային ապագան» խորագրի ներքո: Դրա հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, իսկ համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը։ Ֆորումը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ, դրա շրջանակում հանդես է գալու միջազգային և հայաստանյան ավելի քան 20 առաջատար խոսնակ:

Doing Digital ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիներն է, ով աշխարհի մակարդակով համարվում է տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկը:

«Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում։ Եվ չափազանց կարևոր էր այս ընկալումը բերել Հայաստան: ՀՀ-ն թվայնացման տարածաշրջանային կենտրոնի վերածելու համար անհրաժեշտ է, որ երկրի իշխանությունը ևս դրա առաջնորդության դերը ստանձնի, և այն, որ այս ֆորումին մասնակցում են փոխվարչապետը, Կենտրոնական բանկի նախագահը, ապացուցում է, որ երկրի ղեկավարությունն ունի այդ ընկալումն ու հանձնառություն է ստանձնել իրագործելու այդ թվային փոխակերպումը երկրում»,- նշել է Քրիս Սքիները։

Թվային փոխակերպման ոլորտում իրենց փորձով ֆորումի մասնակիցների հետ կիսվել են նաև Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը և Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը:

«Ամերիաբանկն ավելի քան 5 տարի է, ինչ թվային փոխակերպման ճանապարհին է: Մեզ համար այս ֆորումը հնարավորություն է՝ կիսվելու մեր փորձով և քաղած դասերով»,- ճեպազրույցի ընթացքում նշել է Շամցյանը։

Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանն էլ ընդգծել է՝ վերափոխումը չավարտվող և շարունակական գործընթաց է։

Իր հերթին, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշել է, որ ֆորումի նպատակն է համախմբել էկոհամակագրը և ՀՀ աշխարհին ներկայացնել որպես ինովացիոն և նորարար տեխնոլոգիաների, թվային տրանսֆորմացիայի հաբ։

«Նախաձեռնեցինք այս ֆորումը, որովհետև հիմա ճիշտ ժամանակն է խոսելու այն աշխատանքների ու փորձի մասին, որն ունեն ընկերությունները թվային տրանսֆորմացիայի ճանապարհին։ Անհրաժեշտ է նաև հասկանալ, թե ինչ խնդիրներ կան, և մեր երկիր բերել միջազգային փորձը»,- նշել է նա՝ հավելելով, որ թվային տրանսֆորմացիան «ոչ թե տեխնոլոգիաների, այլ մարդկանց մասին է»։

Ամերիաբանկը Doing Digital ֆորումի համակազմակերպիչն է: Բանկը ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու բեկումնային հարթակներ, որոնք գերազանցում են մարդկանց հիմնական բանկային կարիքները՝ ստեղծելով դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---