Եղիշե Կիրակոսյան․ Օրինագծի ընդունմամբ ՀՀ շահերի պաշտպանության որակը կբարելավվի

Եղիշե Կիրակոսյան․ Օրինագծի ընդունմամբ ՀՀ շահերի պաշտպանության որակը կբարելավվի

PanARMENIAN.Net - Կառավարության հեղինակած «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվի ՀՀ շահերի պաշտպանության որակը և ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը:

Նա տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը որոշակի լրամշակման է ենթարկվել. կատարվել են տեխնիկական և իրավական տեխնիկայի պահանջներից բխող փոփոխություններ, բովանդակային փոփոխություններ չեն եղել:

Լրամշակված նախագիծը դրական եզրակացություն էր ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---