Պատգամավոր․ ՔՊ-ն Լևոն Տեր-Պետրոսյանից խորհուրդ լսելու կարիք չունի

Պատգամավոր․ ՔՊ-ն Լևոն Տեր-Պետրոսյանից խորհուրդ լսելու կարիք չունի

PanARMENIAN.Net - ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Լևոն Տեր-Պետրոսյանից խորհուրդ լսելու կարիք, իր կարծիքով, չունի:

«Լևոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ կտամ խորհուրդ տալ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներին»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Նա իր հոդվածում անդրադարձել էր օրերս կայացած «զազրելի միջադեպին», երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կասկադում թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու երեսին՝ նշելով, որ դավաճան բառը ոչ թե կենցաղային հայհոյանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ և հիմնավոր պատասխանը։

Լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորն ասել է, որ հայտարարությանը, բնականաբար, ծանոթ է։

«Պարոն Սիմոնյանն իր հերթին իր էջում պարզաբանմամբ է հանդես եկել, ես որևէ ավելացնելու բան չունեմ: Ես առհասարակ կարծում եմ՝ բոլորս պետք է փոքր-ինչ ավելի զուսպ լինենք և փողոցում ԱԺ նախագահին հանդիպելիս պետք է հաշվի առնենք, որ խոսքն ինստիտուտի մասին է: Պետական ինստիտուտները պետք է հարգել»,- ասել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ, իր տեղեկություններով, այս պահին ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի վարքագծի հետ կապված քննարկումներ չկան:

Միջադեպին են անդրադարձել նաև 10-ից ավելի ՀԿ-ներ, որոնք տարածված հայտարարությամբ պահանջել են ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծել և քննարկել Ալեն Սիմոնյանի վարքը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---