Չեֆերինը վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Չեֆերինը վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում ևս 4 տարով։ Որոշումը կայացվել է կազմակերպության կոնգրեսում, որը տեղի է ունեցել Լիսաբոնում ապրիլի 5-ին։

55-ամյա Չեֆերինը միակ թեկնածուն էր։ Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի, եթե ընտրություններին մեկ թեկնածու է մասնակցում, նրա հաղթանակի համար բավարար է պարզ մեծամասնությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինձ համար սա մեծ պատասխանատվություն է։ Կանեմ ինձնից կախված ամեն ինչ վստահությունն արդարացնելու համար»,-ասել է նա։

ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնը Ալեքսանդր Չեֆերինը զբաղեցնում է 2016 թվականից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---