ԱՀ պետնախարար․ Ադրբեջանցիները ցուցադրաբար առաջարկել են բուժօգնություն Շուշիում, մերժվելով՝ արգելել են շտապօգնությանը մոտենալ

ԱՀ պետնախարար․ Ադրբեջանցիները ցուցադրաբար առաջարկել են բուժօգնություն Շուշիում, մերժվելով՝ արգելել են շտապօգնությանը մոտենալ

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ ադրբեջանցիները թույլ չեն տվել արցախցիներին վերադառանալ տուն, ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետևանքով 4 կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրանք ցուցադրաբար առաջարկել են բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, իսկ մերժում ստւանալով՝ թույլ չեն տվել շտապօգնության հայկական մեքենաներին մոտենալ տեղանքին։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում հայտնել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահներն էլ, առաջնային համարելով, մեքենաներում գտնվող արցախցիների առողջական վիճակը, թույլ են տվել նրանց տեղափոխումը Ստեափանակերտի ԲԿ ադրբեջանական շտապ օգնության մեքենայով։

Ներսիսյանը նշել է, որ ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե իբր իրենք մարդասիրություն են դրսևորել, իրենց իսկ հրահրած գործողությունների արդյունքում վատ զգացած կանանց հանդեպ, պարզունակ և կեղծ են։

Հանրապետական բժշկական կենտրոնի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գրիգորի Առստամյանն ասել է, որ հրատապ պայմաններում բուժանձնակազմը զբաղվել է բժշկական հարցերով և ուշադրություն չի դարձրել, թե ով է մեր քաղաքացիներին հասցրել հիվանդանոց, գրում է Արցախպրեսը։

«Արձանագրել են, որ եղել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, իսկ որոշ խիստ անցանկալի փաստեր արդեն պոստֆակտում ենք արձանագրել։ Այդ պահին անձնակազմը զբաղվել է մեր քաղաքացիներով, այլ ոչ թե նրանց բերող մեքենայով»,-ասել է Առստամյանը:

Ապրիլի 4-ին ռուս խաղաղապահները Գորիսից փորձել են Արցախ տեղափոխել 27 արցախցու (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա, Շուշիի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիներն արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, թեև եղել է վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության։

Միջադեպի պատճառով արցախցի 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Ռուս խաղաղապահներն ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Նրանք դուրս են գրվել հաջորդ օրը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---