Վարդանյան․ Արցախցին չի ենթարկվելու Ադրբեջանին

Վարդանյան․ Արցախցին չի ենթարկվելու Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում ձայնագրված իր հարցազրույցում ասել է, որ եկել է ասելու՝ արցախցին չի ենթարկվելու Ադրբեջանին և վերջ՝ դա անընդունելի է։ Նա հրապարակել է հարցազրույցի տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ ադրբեջանցին ու արցախցին կարող են կողք կողքի ապրել, բայց առանց ենթարկվելու։

«Այս իրավիճակում ես կարևոր եմ համարում ներսում հասարակության համախմբման և հայկական աշխարհին ու Արցախի ընկերներին Արցախում և Արցախի շուրջ կատարվողի մասին տեղեկացնելու ուղղությամբ աշխատանքները, որպեսզի նրանք իմանան` ինչ է պետք անել և ինչ կարող են անել Արցախի համար։

Իսկ բամբասանքները տարածվում են նրա համար, որ կոտրեն մեր մեջ հավատն ու վստահությունը։ Ուզում եմ արցախցիներին ասել, որ որպես մարդ բոլորս էլ ունենք թերություններ ու առավելություններ. իմ առավելությունը իմ տված խոսքի տերը լինելն է։ Ես միշտ այդպես եմ ապրել ու շարունակելու եմ այդպես ապրել»,-ասվում է գրառման մեջ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---