2023-ի առաջին 3 ամսում ՀՀ է այցելել 450,000 զբոսաշրջիկ

2023-ի առաջին 3 ամսում ՀՀ է այցելել 450,000 զբոսաշրջիկ

PanARMENIAN.Net - 2023-ի առաջին 3 ամսում Հայաստան է այցելել 450,000 զբոսաշրջիկ։ Այդ մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

«Տարվա առաջին երեք ամսում ունեցել ենք 450 հազար զբոսաշրջիկ, 2019 թվին՝ 360 հազար»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջիկների հիմնական հոսքը եղել է ՌԴ-ից, Իրանից, Վրաստանից և ԱՄԷ-ից:

Միայն մարտ ամսին, ըստ Պօղոսեանի, Հայաստան է այցելել 160 հազար զբոսաշրջիկ՝ 2019 թվականի 118 հազարի դիմաց:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ աջակցելու են զբոսաշրջության ոլորտի 10 գործարար ծրագրի, իսկ կոմիտեի թիրախում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ի հայկական սփյուռքը, աշխատում են նաև Ֆրանսիայի, Գերամնիայի, Դուբայի շուկաների վրա, սկսվել են թռիչքներ նաև Իտալիայից և Լատվիայից:

Սիսիան Պօղոսեանը հայտնել է, որ Երևանում մայիսի 27-28-ին ժամը 10:00-20:00-ն տեղի է ունենալու «Ճանաչիր Հայաստանը» զոբոսաշրջային ցուցահանդեսը, որում ներկայացվելու են բոլոր մարզերը և շեշտը դրվելու է 4 ուղղության՝ մշակույթի, խոհանիոց-գինու, բնության և արկածային տուրիզմի վրա:

Նա տեղեկացրել է, որ բոլոր տաղավարներում լինելու են բուկլետներ, որոնք կներկայացնեն մարզերի տեսարժան վայրերը և զբոսաշրջիկներին հետաքրքրող օբյեկտները, նաև կոնֆերանս է կազմակերպվելու ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

«Մենք կարևորում ենք մարզերի զարգացումը զբոսաշրջության ուղղությամբ և այդ պատճառով էլ այս տարի երկրորդ անգամ անցկացնելու ենք ներքին զբոսաշրջության ցուցահանդեսը»,-ասել է Պօղոսեանը և հայտարարել, որ եթե մասնակցել ցանկացողները մինչև ցուցահանդեսը գրանցվեն, ապա կմասնակցեն խաղարկություններին, որոնց ժամանակ տարբեր մրցանակներ են լինելու:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---