Թեհրանը բարիդրացիության սկզբունքների խախտում է անվանել Ադրբեջանից իրանցի դիվանագետների արտաքսումը

Թեհրանը բարիդրացիության սկզբունքների խախտում է անվանել Ադրբեջանից իրանցի դիվանագետների արտաքսումը

PanARMENIAN.Net - Թեհրանը բարիդրացիության սկզբունքների խախտում է անվանել Ադրբեջանից իրանցի դիվանագետների արտաքսումը, որոնք հայտարարվել են «անցանկալի անձեր»։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանի Հանրապետության կառավարության այս պահվածքը համարում ենք հակասող բարիդրացիության սկզբունքներին»,-մեջբերել է նրա խոսքը Իրանի ԱԳՆ-ն Telegram-ի իր ալիքում։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել Բաքվին «փոխադարձ հարգանք ցուցաբերել, շարժվել դեպի բարիդրացիություն», ինչպես նաև «հեռու մնալ» «տարածաշրջանի թշնամիներից», այդ թվում՝ Իսրայելի «սիոնիստներից»։

Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվում Իրանի դեսպանատան 4 աշխատակից հայտարարվել է անցանկալի անձ և նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ և դժգոհություն հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի հանդեպ «Թեհրանի սադրիչ գործունեության կապակցությամբ»։

Photo. AP
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---