ՔԿ. Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով ՊԲ նախկին հրամանատարը մեղավոր է ճանաչվել

ՔԿ. Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով  ՊԲ նախկին հրամանատարը մեղավոր է ճանաչվել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերամում Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը՝ Քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել է։

Միքայել Արզումանյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնել է 2020-ի հոկտեմբերի 27-ին։

Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել պատերազմական գործողությունների երկու դրվագով։ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանել է՝ խոսքը երկու օբյեկտի կորստի հետ կապված նրա դերակատարության մասին է, տեղեկացնում է Araratnews.am-ը։

Արզումանյանի հետ կապված քրգործն ուղարկվել է դատախազություն։

Մի քանի օր առաջ Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հաստատել էր, որ նախաքննությունն ավարտվել է՝ պնդելով, որ Արզումանյանին ներկայացված մեադրանքներն անհիմն են։

«Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ նախաքննությունը չի ավարտվել այն պատճառով, որ քրեական վարույթով լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ապացուցողական և քննչական գործողություններն ավարտվել են, այլև՝ որ այդպես հարմար է գտել մեղադրանքի կողմը»,-գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում։

2022-ի սեպտեմբերին ՔԿ-ն հայտնել էր Արզումանյանի ձերբակալության մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և մեր ստորաբաժանումները կորուստներ են կրել։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---