Աբրահամյան․ ՌԴ-ից ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռում է

Աբրահամյան․ ՌԴ-ից ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռում է

PanARMENIAN.Net - ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՌԴ առաջարկը ՀԱՊԿ դիտորդներ/խաղաղապահներ ՀՀ առաջնագծում տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության նոր փաթեթի վերաբերյալ ուշագրավ վիճակ է ստեղծել:

Նա նշել է, որ ՌԴ-ից վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում:

«Թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցության ծրագիրը, կողմերից որևէ մեկը փակագծեր չի բացում:

Երկրորդ, պետք է հասկանալ, թե ինչ առաջարկ է արվել ՀՀ իշխանությանը ՀԱՊԿ դիտորդների կամ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, արդյո՞ք մանրամասներ կան նրանց մանդատի, գործառույթների և հնարավոր տեղակայումների վերաբերյալ:

Սա չափազանց կարևոր է հասկանալ, որովհետև իր հետ մեծ թվով հարցադրումներ է բերելու:

Եթե առաջարկվող ռազմատեխնիկական փաթեթը ՀՀ-ի համար կենսական կարևորություն ներկայացնող սպառազինություն և տեխնիկա է ենթադրում, իսկ ՀԱՊԿ ներկայությունը կարող է զսպող գործոն դառնալ, ապա ինչու այն նվազագույնը քննարկման առարկա չի դառնում:

ՌԴ-ից վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում:

Ինչին է սպասում ՀՀ իշխանությունը և ինչու է շտապում Ռուսաստանը»,-ասվում է գրառման մեջ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի սահման ՀԱՊԿ առաքելության գործուղման ժամկետները կախված են Երևանից՝ «գնդակը Երևանի դաշտում է»։ Նա նշել է՝ Ռուսաստանը վստահ է, որ այդպիսի քայլը կնպաստի իրավիճակի կայունացմանը տարածաշրջանում, Մոսկվան ու դաշնակիցներն էլ պատրաստ են դրան:

2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---