Բեջանյանը Մալայզիայում ՀՀ դեսպան է նշանակվել համատեղության կարգով

Բեջանյանը Մալայզիայում ՀՀ դեսպան է  նշանակվել համատեղության կարգով

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում Հայաստանի< արտակարգ և լիազոր դեսպան։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանին, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)», - ասված է հրամանագրում։

Հրամանագիրը ստորագրվել է ապրիլի 7-ին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---