ԱԺԲ․ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ-ից արգելվել է

ԱԺԲ․ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ-ից արգելվել է

PanARMENIAN.Net - ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակը։

«ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է «Զվարթնոց» օդանավակայանում, և բանավոր հայտնվել, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։

ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019-ի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը։

Արդեն դիմել ենք իրավասու կառույցներին` արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և վերականգնելու Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---