Գարնանային ծառատունկին Երևանում մոտ 6000 ծառ կտնկվի, 4000-ը` Եռաբլուրում

Գարնանային ծառատունկին Երևանում մոտ 6000 ծառ կտնկվի, 4000-ը` Եռաբլուրում

PanARMENIAN.Net - Գարնանային ծառատունկին Երևանում մոտ 6000 ծառ կտնկվի, 4000-ը` Եռաբլուրում, մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: Ծառերի մեծ մասն արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300 դեկորատիվ ծառ կզարդարի քաղաքի մայթեզրերն ու այգիները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Այս տարի Երևանի կանաչ տարածքները նաև կձևավորվեն մոտ 1 մլն ծաղիկներով, բույսերով ու թփերով:

2023-ին Երևանի կանաչ տարածքները կընդլայնվեն մոտ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց:

«Կանաչ ֆոնդի ընդլայնումը կապված է ոռոգման ցանցի հետ: Այս տարի նախատեսված է մոտ 30 կմ՝ միայն կանաչապատման հիմնարկի ծրագրերում: Մոտ 8 կմ այս պահին արդեն անցկացված է»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը:

Այն հատվածներում, որտեղ արդեն ոռոգում կա, մեկնարկել են կանաչապատման հիմնական աշխատանքներն ու ծառատունկը: 2023թ. կարևոր ու պատասխանատու նախագիծը «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին անտառպուրակի հիմնումն է: Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, ապրիլի 8-ին ծառատունկն է:

Բեգոյանը տեղեկացրել է, որ ձեռք են բերել ավելի քան 20 ծառատեսակ: Ծառատեսակներից մոտավորապես 300-ը դեկորատիվ են, մնացած 1500-1700-ը սոսիներ են, կաղնիներ են, ձիակասկեր:

«Իհարկե, կարևոր է մեծ սաղարթով ծառեր տնկելը, բայց դրա համար պետք են անհրաժեշտ տարածք, իսկ երևանյան մայթերը, ցավոք, նեղ են»,- ասել է Բեգոյանը՝ հավելելով, որ մասնագետները երկար են քննարկում, թե որ հատվածում ինչ ծառատեսակ պետք է տնկել։

«Կան արժեքավոր ծառեր, որոնք առավելագույնս մաքրում են օդը և կան ծառեր, որոնք գեղազարդության համար են: Արժեքավոր ծառերը կրկնակի, եռակի ավելի շատ են, քան գեղազարդները»,- ընդգծել է ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Խալաթյանը:

Նոր ծառերի զգալի մասը կփոխարինի կենսունակությունը կորցրածներին: Առաջին հերթին փոխարինվում են անարժեք տեսակները, նաև հիվանդ ու հանրության առողջությունը վտանգող տեսակները:

Տնկվող բոլոր նոր ծառերն ավելի քան 10 տարեկան 3-5 մ բարձրությամբ ծառեր են: Ծառատունկի ընթացքում ձևավորվում են նաև նոր ծառուղիներ: Դրանցից մեկը Նոր Նորքի ծայրամասային հատվածում է:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---