Մհեր Սահակյանի նկատմամբ քրհետապնդում կհարուցվի․ ԱԺ-ն կողմ է քվեարկել

Մհեր Սահակյանի նկատմամբ քրհետապնդում կհարուցվի․ ԱԺ-ն կողմ է քվեարկել

PanARMENIAN.Net - ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի։ ԱԺ-ն հավանություն է տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։

Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը՝ բոլորը կողմ են քվեարկել։

Այսպիսով, Ազգային ժողովը համաձայնություն է տվել, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի:

Միջնորդությունը խորհրդարանը քննարկել էր ապրիլի 11-ի նիստում: Սահակյանը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։

Մարտի 31-ին ԱԺ «Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---