Օհանյան. Խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավումների շրջանակում

Օհանյան. Խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավումների շրջանակում

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Տեղ գյուղի հարևանությամբ ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպին, ասել է, որ իր տեղեկություններով խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավում իրականացնելու շրջանակներում։

Նա հույս է հայտնել, որ հայկական բանակը արագ կվերականգնի իր մարտական կարողությունները, հայտնում է Panorama.am-ը։

«Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք Զինված ուժերի մարտունակության անկման մասին, բայց, այնուամենայնիվ, որոշ տեղային հատվածներում, զորքերում մեր ստորաբաժանումներն ուղղակի իրենց խնդիրը կատարում են և՝ հերոսաբար»,-հայտնել է Օհանյանը:

Հայտարարելով, որ ապրիլի 11-ի դեպքի հետ կապված որոշակի խնդիրներ կան՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասել է, որ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանը Արցախին կապող միջանցքի շրջանակներում:

Հիշեցնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ գրված է, որ 3 տարվա ընթացքում պետք է ճանապարհի նախագիծ կազմվեր, որից հետո նոր ճանապարհ կառուցվեր՝ Օհանյանն ասել է, որ եթե Ադրբեջանը ժամանակից շուտ է այդ այլընտրանքային ճանապարհը կառուցել, ապա ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները ՀՀ տարածքի հատվածը չեն կառուցել:

«Մյուս կողմից էլ հարց է, թե ինչպիսի մակարդակի վրա է գտնվում մեր հարաբերությունները ՌԴ-ի, նաև խաղաղապահ ուժերի հետ, որոնք միջանցքի դիտորդական առաքելություն են իրականացնում: Եթե կար պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ին պետք է նոր ճանապարհը պատրաստ լինի, կազմակերպվի ամբողջ երթևեկությունը, և նաև դիրքային փոփոխություններ էին լինելու, ապա հարց է ծագում, թե ի՞նչ գործողություններ էր ծրագրավորել մեր կողմը, ինչո՞ւ ժամանակին չի իրականացվել պլանավորումը և գործողությունների կազմակերպումը»,-հայտարարել է պաշտպանության նախկին նախարարը և շեշտել, որ այսքան քննադատությունից հետո էլ իշխանությունները հետևություն չեն անում, ինչը անկարողունակության, կամ միտումնավորության հետևանք է, քանի որ հայկական կողմը միշտ ուշանում է:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---