ՔՊ պատգամավոր. Մարտական գործողությունները դադարեցվել են բանակցությունների արդյունքում

ՔՊ պատգամավոր. Մարտական գործողությունները դադարեցվել են բանակցությունների արդյունքում

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով Տեղ գյուղում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքին, ասել է, որ դրա հետևանքով սկսված մարտական գործողությունները դադարեցվել են երկու երկրի ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։

Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում հարցը դրվել է հետևյալ կերպ․ «Շարունակո՞ւմ են կռվել, զոհեր տալ, և դա վերաճում է պատերազմի, թե՞ դադարեցնում են մարտերը՝ որոշել են դադարեցնել», գրում է «Հայկական ժամանակը»։

Իրավիճակի կայունացման համար, նրա խոսքով, որևէ երաշխիք չկա․ ադրբեջանական կողմն ամեն վայրկյան կարող է գնալ էսկալացիայի ճանապարհով։

«Մերոնք ինժեներական աշխատանքներ են իրականացնում այդ հատվածում, որն էլ կոշտ խնդիրներ է առաջացնում, և դրա ընթացքում ամեն ինչ կարող է լինել»,-ասել է նա։

Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ են այդ հատվածում հայկական կողմից ներկա եղել բանակային ստորաբաժանումները, ոչ թե սահմանապահ զորքերը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի որ սահմանապահ զորքերը հնարավորություն ու ռեսուրս չունեն մեծ հարձակումների դեպքում խնդիրներ կատարելու, դրա համար, երբ ադրբեջանական կողմից զինված ուժեր են կանգնած մինչև ատամները զինված, ապա նրանց դիմաց պետք է կանգնած լինի բանակային ստորաբաժանում։ Այնտեղ, որտեղ նրանց կողմից էլ են կանգնած սահմանապահ զորքեր, մեզ մոտից էլ են սահմանապահները կանգնած, որտեղ բանակային ստորաբաժանումներ են, մեզ մոտից նույնպես ստորաբաժանումներ են»,-ասել է Խաչատրյանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերի և ԱԴԾ Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում իրավիճակի ապասրացման ուղղությամբ: Նա նշել է, որ նրանք անհապաղ կապ են հաստատել ՀՀ և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և «վիճակը ապասրացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---