Դեսպանություն․ Վերին Լարսում բարդություններ են մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված

Դեսպանություն․ Վերին Լարսում բարդություններ են մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված

PanARMENIAN.Net - Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ: Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---