Ալիև․ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ընթանում է 2 ուղղությամբ

Ալիև․ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ընթանում է 2 ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը, անդրադառնալով ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությանը, մեղադրել է Հայաստանին «նպատակաուղղված սադրանքի» մեջ։

Նա նաև ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ընթանում է 2 ուղղությամբ, գրում է Haqqin.az-ը։

Նա ասել է, թե Ադրբեջանը հանդես է եկել Բաքվում «Ղարաբաղի հայ բանկիչների հետ» հանդիպման առաջարկով և հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Ալիևը հավելել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ։

Արցախի ներկայացուցիչների հետ ուղիղ շփումների առաջարկներով, դրա համար էլ հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Ըստ Ալիևի՝ Արցախի հայերը հրավիրվել են «քննարկելու վերաինտեգրման ու տարբեր ենթակառուցվածքային նախագծերի հարցեր»։

Ավելի վաղ Ալիևն օկուպացված Թալիշում հայտարարել է, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։

«Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---