Մոսկվան պարզաբանում է պահանջել ՀՀ-ից ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության վերաբերյալ

Մոսկվան պարզաբանում է պահանջել ՀՀ-ից ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Մոսկվան պարզաբանում է պահանջել ՀՀ-ից ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք պաշտոնական պարզաբանում ենք պահանջել մեր հայ գործընկերներից ՆԱՏՕ-ի զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Մեր արձագանքը կլինի պատասխանը ստանալուն պես»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու Երևանի որոշումը ափսոսանք է հարուցում և «չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը»։

Զախարովան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է գործընկեր երկրներին իր զորավարժություններում ներգրավելու պրակտիկան և ձգտում է վերաֆորմատավորել այդ պետությունների պաշտպանական համակարգերը՝ ազդեցության լծակներ ստանալ ներքին ու արտաքին գործընթացների վրա։

«Առաջին հերթին դա վերաբերում է հետխորհրդային երկրներին, որոնք ՆԱՏՕ-ի համար ՌԴ հետ աշխարհաքաղաքական առճակատման դաշտ են։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են անվանարկել տարածաշրջանի երկրների գործակցությունը մեր երկրի հետ, ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք կրում են ակնհայտ հակառուսական բնույթ»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը հանվել է ԱՄՆ նախաձեռնած Defender 23 զորավարժության մասնակիցների ցանկից, սակայն մասնակցելու է ՆԱՏՕ-ի այլ 2 զորավարժության։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---