Պապիկյան. Տեղի դեպքը եղել է տարածքի հերթական ճշգրտման ժամանակ

Պապիկյան. Տեղի դեպքը եղել է տարածքի հերթական ճշգրտման ժամանակ

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 11-ին տեղի ունեցած բախումներին, ասել է, որ Տեղի դեպքը եղել է տարածքի հերթական ճշգրտման ժամանակ։

Նա նշել է՝ հիմնականում խնդիրն այն է, որ մարտի 29-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում Ադրբեջանի ԶՈւ տեղակայման արդյունքում այժմ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում, քանի որ Ադրբեջանը խախտել է ապրիլի 1-ից տեղակայվելու պայմանավորվածությունը։

«ՀՀ ԶՈւ-ն ժամանակավորապես տեղակայվել է նաև այս տեղամասում մինչև վերջնական ճշտումը։ Վերջին 7-10 օրերին, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր են եղել, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե հակառակ, թե յուրային կողմերը միմյանց հետ բանակցել են, ճշտումներ են արել։ Նմանատիպ մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման, ապա նաեւ ցավոք, անցանկալի հետևանքների»,- ասել է Պապիկյանը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ասել է, որ միջադեպի ժամանակ այդ տեղանքում ԵՄ դիտորդներ չեն եղել։

«Բայց իրենց դիտարկումներն արել են և կզեկուցեն Բրյուսել` ոչ հրապարակային ձևով։ Առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»,– ասել է նախարարը։

Նա նաև հավելել է, որ միջադեպերի մասին անմիջապես տեղեկացնում են բոլոր միջազգային գործընկերներին` այդ թվում ԵՄ–ին և ԵՄ անդամ երկրներին։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---