ԵՄ-ն Ադրբեջանին և ՀՀ-ին կոչ է արել զորքերը հետ քաշել 1991-ի սահմանային գծից

ԵՄ-ն Ադրբեջանին և ՀՀ-ին կոչ է արել զորքերը հետ քաշել 1991-ի սահմանային գծից

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին Տեղ գյուղի շրջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած ռազմական բախումների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից զոհեր և վիրավորներ կան։

«Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանների դելիմիտացիայի բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի սահմանային գիծը, և այդ գծից երկու կողմի ուժերը պետք է հետ քաշվեն անվտանգային հեռավորության վրա՝ խուսափելու նման միջադեպերից», - նշված է Եվրամիության հայտարարությունում, հայտնում է «Ազատությունը»։

Բրյուսելը նշում է, որ նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, ներառյալ 2022-ի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածները՝ փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Եվրամիությունը նաև կոչ է արել ակտիվացնել սահմանի դելիմիտացիայի բանակցությունները և պատրաստակամ է աջակցելու այդ գործընթացին։

Եվրամիությունը կրկին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և բոլոր վեճերը կարգավորել խաղաղ ճանապարհով։

«Եվրամիությունը շարունակում է աջակցել այդ ջանքերին, ներառյալ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայության միջոցով», - ասված է հայտարարությունում։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---