Միրզոյան. Պատրաստ ենք վերսկսել հանդիպումներն ադրբեջանական կողմի հետ

Միրզոյան. Պատրաստ ենք վերսկսել հանդիպումներն ադրբեջանական կողմի հետ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներին, ասել է, որ հայկական կողմը պատրաստ է վերսկսել դրանք։

Նա հիշեցրել է, որ 2022-ի դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հետաձգվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով։

Նա հավելել է, որ նույնիսկ այդ պարագայում բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել։

«Այդ հանդիպման հետաձգումից հետո մենք արդեն մի քանի անգամ փոխանակել ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ խմբագրական առաջարկները։ Մենք ունեցել ենք ուղիղ կամ միջնորդավորված քննարկումներ։ Այժմ տարբեր գործընկերների կողմից առաջարկներ են հնչել՝ կազմակերպելու հանդիպում», - ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ այդպիսի ահնդիպումներ առաջիկայում կլինեն։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի հետ համատեղ ասուլիսում մեղադրել է ՀՀ-ին 2022-ի դեկտեմբերից «Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակում ուղիղ շփումների դադարեցման մեջ»։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---