Վարչապետը՝ Տեղի դեպքի մասին․ Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ

Վարչապետը՝ Տեղի դեպքի մասին․ Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Տեղի մոտ տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Նա հայտարարել է, որ գյուղի մոտակայքում «Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ»։

«Սա այն դեպքերից էր, որ կանխատեսելի էր, բայց, իմ գնահատմամբ, այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես եղել»,- ասել է նա։

Նա հավելել է, որ վարչական հետևանքներ պետք է լինեն:

«Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործողությունները եղել են ուխտադրուժ, այդտեղ երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ։ Այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, որի շրջանակում կոնկրետ անձանց տրվել են հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ձախողմանը պետք է հաջորդեն «ադմինիստրատիվ հետևանքներ»։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---