ԱԽ քարտուղար․ Տեղի միջադեպն Ադրբեջանի կողմից ռազմական հնարավոր էսկալացիայի պատրաստվելու տրամաբանության մեջ է![]() 14 ապրիլի 2023 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթին հարցազրույցում անդրադարձել է Տեղ գյուղի մոտի միջադեպին՝ որակելով այն որպես Ադրեջանի հերթական սադրանք Հայաստանի սուվերեն տարածքում: Նա նաև ասել է, որ այս միջադեպը պետք է դիտարկել Ադրբեջանի կողմից ռազմական հնարավոր էսկալացիայի պատրաստվելու տրամաբանության մեջ՝ սա ինչ-որ սպոնտան միջադեպ չէր, Ադրբեջանը սա պլանավորած է արել: «Վերջին շրջանում բոլորը գրեթե խոսում են, Ադրբեջանի ամբողջ քարոզչությունը խոսում է հնարավոր էսկալացիայի մասին։ Այդ մասին են խոսում նաև միջազգային պարբերականները, որոնք նաև հղում են անում հետախուզական տվյալներին։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի և այս միջադեպը պետք է դիտել հենց այս տրամաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել»,-ասել է նա։ Գրիգորյանն ասել է նաև, որ Տեղում միջադեպն ուղղված էր նաև ԵՄ դիտորդներիի դեմ, սա փորձ է նրանց վարկաբեկելու։ Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |