14 ապրիլի 2023 - 13:03 AMT
Շվեդ պատգամավորները դատապարտել են ադրբեջանական հերթական սադրանքը

Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները և ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ անդամ Շվեդիայի պատգամավորները հանդես են եկել ադրբեջանական հերթական սադրանքը դատապարտող հայտարարությամբ: Այդ մասին ֆեյսբության իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

«Շնորհակալ եմ գործընկերներիս արագ և հասցեական արձագանքի համար»,-գրել է նա։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։