Ադրբեջանի դրոշն այրած Նիկոլյանին մեղադրանք չի առաջադրվել՝ հանցակազմի բացակայության հիմքով

Ադրբեջանի դրոշն այրած Նիկոլյանին մեղադրանք չի առաջադրվել՝ հանցակազմի բացակայության հիմքով

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Մարզահամերգային համալիրում ծանրամարտի ԵԱ բացմանն Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական վարույթ չի նախաձեռնվի՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ոստիկանության բաժնի մոտ։

Ազատ արձակված Նիկոլյանին հավաքված մարդիկ ողջունել են ծափահարություններով, հայտնում է Aysor.am-ը։

Կոչուբաևն ասել է, որ ինչպես անհասկանալի պատճառներով ձերբակալեցին Նիկոլյանին, այնպես էլ ազատ արձակեցին։

«Շատ լավ է, որ քննության հենց վաղ փուլում քննչական ստորաբաժանումն արձանագրեց հանցակազմի բացակայությունը։ Նախնական տեղեկություններով՝ քրեական վարույթ չի նախաձեռնվի։ Այս պահին Արամ Նիկոլյանն ամբողջությամբ ազատ է արձակվել արգելանքից՝ կարիքը վերանայելու անհրաժեշտությամբ։ Քննչական ստորաբաժանումը քրեական վարույթ նախաձեռնելը մերժելու մասին որոշում է կայացրել, ուղարկել դատախազի հաստատմանը»,- ասել է փաստաբանը։

Նիկոլյանը, մեկնաբանելով իր արարքը, ասել է, որ եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե չպետք է նման բան աներ, «թող, փակցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը՝ փարատվեն դրանով»։

«Իմ ցանկությունն է եղել անել այնպես, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, ամենակարևորը, որ երբեք չմտածեն, թե հայերը սովորում են, կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների։ Ցավում եմ կարծիքներ համար, թե իմ արարքը կարող է վատ անդրադառնալ սահմանին կանգնած տղաների վրա։ Աղոթում եմ սահմանը պահողների համար։

Եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր կարծում են, որ չպետք է անեի, որովհետև․․․, թող կարծեն, իրենց տանը, փակցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը՝ փարատվեն դրանով։ Շնորհակալ եմ այն հայերին, ովքեր կանգնած էին մեջքիս, ոստիկանության դիմաց ու սատարում էին ինձ», - ասել է նա։

Ապրիլի 14-ի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ բեմի վրա Ադրբեջանի դրոշն այրելու համար Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---