Թաթոյան․Ադրբեջանցիների ներխուժման պատճառով Տեղի բնակիչը չի կարողանում տնօրինել փաստաթղթերով իրեն պատկանող հողատարածքը

Թաթոյան․Ադրբեջանցիների ներխուժման պատճառով Տեղի բնակիչը չի  կարողանում տնօրինել փաստաթղթերով իրեն պատկանող հողատարածքը

PanARMENIAN.Net - Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումների և անօրինական ներկայության պատճառով Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ չեն կարող տնօրինել իրենց հողատարածքները։

Մասնավորապես նա նշել է, որ տեղի բնակիչ Անդրանիկ Շեգունցը չի կարողանում տնօրինել օրինական փաստաթղթերով իրեն պատկանող 1․5 հեկտար հողատարածքը։

«Անդրանիկ Շեգունցը Տեղ համայնքի այն բնակիչներից է, որը զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքից` վարելահողից:

Տեղ գյուղ ադրբեջանական հանցավոր ներխուժման հետևանքով Անդրանիկ Շեգունցը չի կարողանում տնօրինել օրինական փաստաթղթերով իրեն պատկանող 1.5 հեկտար հողատարածքը։

Նա ունի սեփականության իրավունքի վկայական, կան նաև պահանջվող մյուս բոլոր հիմքերը, որոնք վկայում են, որ հողատարածքը 2003 թվականից պատկանում է հենց իրեն։ Վարկով վերցրած գումարով ցորեն է աճեցրել, մշակել հողատարածքը, բայց հիմա հողատարածքում ադրբեջանական զինված ծառայողներն են, մոտենալ անգամ չի կարողանում։

Շեգունցների 13-հոգանոց ընտանիքը զրկվել է ապրուստի հիմնական միջոցից։ Ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներկայության պայմաններում ընտանիքը չի կարողանում զբաղվել նաեւ անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Այս հարցերը նույնպես տեղ կգտնեն մեր զեկույցներում ու կդրվեն քայլերի հիմքում:

Խաթարվել է նրա ընտանիքի բնականոն կյանքն ու անվտանգությունը, էականորեն վատացել է սոցիալական վիճակը։ Տեղ համայնքում այսպիսի վիճակում են հայտնվել տասնյակ ընտանիքներ` ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումների եւ անօրինական ներկայության պատճառով:

Սա ընդամենը օրինակներից մեկն է, որ ապացուցում է, որ ադրբեջանական զինված ծառայողները խաթարում են մեր խաղաղ բնակիչների բնականոն կյանքը, անվտանգությունը: Ամեն ինչ պետք է անել նրանց հեռացնելու համար մեր բնակավայրերից ու համայնքների միջև ճանապարհներից, այդ թվում` միջազգային մեխանիզմների գործադրմամբ:

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։ Այդ մասին հայտնել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը՝ նշելով, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները ՀՀ կողմից ընթացքի մեջ են։

ԱԱԾ-ն մարտի 30-ին հայտարարություն էր տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։ Ապրիլի 1-ին ԱԱԾ-ն հայտարարել է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է եղել ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---