Արցախից ծանր հիվանդներին նստած են տեղափոխում ՀՀ․ Բաքուն խոչընդոտում է ռեանիմոբիլների շարժը

Արցախից ծանր հիվանդներին նստած են տեղափոխում ՀՀ․ Բաքուն խոչընդոտում է ռեանիմոբիլների շարժը

PanARMENIAN.Net - Արցախից ծանր հիվանդներին նստած վիճակում են տեղափոխում Հայաստան, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է ԱՀ ռեանիմոբիլների շարժը, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ռեանիմոբիլ չունի, հայտնում է «Ա1+»-ը։

ԿԽՄԿ-ն սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխումը՝ բոլորը նստած վիճակում։

Ապրիլի 15-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 317 հիվանդ։

Ապրիլի 15-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից 12 բուժառու է տեղափոխվել Հայաստան, պետպատվերի շրջանակում ՀՀ ուղեգրված 8 բուժառու ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---