Վիկտոր Մնացականյանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին

Վիկտոր Մնացականյանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը Վիկտոր Մնացականյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի երևանցիներ, ընկերներ ու համաքաղաքացիներ, համոզված եմ գիտեք, որ իմ երազանքները կապված են Երևանի հետ, ու իմ ամենօրյա աշխատանքն ու ազնիվ ցանկությունը մեր #Մայրաքաղաքը միասին ավելի ապահով, մշակութային, հարմարավետ, զարգացող և Կանաչ համայնք դարձնելն է։

Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում, ինչպես նաև մեր սիրասուն Երևանի համար այս կարևոր շրջափուլում մեր համատեղ երազանքներն ու քաղաքաշինական իղձերը կյանքի կոչելու դժվարին, պատասխանատու, բայց նաև անչափ հաճելի գործում»,-ասվում է գրառման մեջ։

Վիկտոր Մնացականյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական է տվել 2019-ի հոկտեմբերի 19-ին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---