«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է ՀԿ-ներին

«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է ՀԿ-ներին

PanARMENIAN.Net - «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է մոտ երկու տասնյակի հասարակական կազմակերպություններին։ Այդ մասին ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

«Պատրաստ ենք բոլոր դիտարկումներն ու առաջարկները մանրամասն քննարկել՝ արդյունքում ունենալու Առողջության համապարփակ ապահովագրության լավ մոդել»,- ասել է նա, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Քննարկմանը ԱՆ խորհրդական, փորձագետ Սամվել Խարազյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որից հետո կետ առ կետ քննարկվել են հայեցակարգի դրույթները:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են արել: Առաջիկա մեկ ամսում նրանք հնարավորություն ունեն նաև դիտարկումները գրավոր ուղարկել առողջապահության նախարարություն:

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը նախատեսվում է ներդնել 2024-ից փուլային եղանակով: փաթեթի գինը չի հաշվարկվելու մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ ունենալու է հաստատուն ծառայությունների արժեք, սակայն չի նշել, թե մոտավոր ինչ գումարի մասին է խոսքը: 2023-ին կորոշվի նաև պետության կողմից համաֆինանսավորման չափը:

2025-ին պետության կողմից կներառվեն թոշակուռները՝ նրանք նույնպես կօգտվեն ապահովագրական փաթեթի ամբողջ ծառայություններից: Այս տարիներին կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակում քաղաքացիների ներառումը, 2027-ից կունենանք պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---