Սանոսյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկվել է էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում գործակցությունը

Սանոսյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկվել է էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում գործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ հանդիպմաը քննարկել է էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության հարցեր։

Նախարարը ողջունել է դեսպանին, կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։

Դեսպանն իր հերթին կարևորել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։

Քննարկվել է նաև ապրիլի 27-28-ը սպասվող հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր։

Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---