Երևանում նախատեսվում է մունիցիպալ ոստիկանություն ստեղծել։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ, որպես պարեկային ծառայության ռեֆորմների շարունակություն»,-ասել է նա։
Ավինյանը հավելել է, որ հարցը քննարկվում է միջազգային գործընկերների հետ։
Փոխքաղաքապետը հանձրարարել է կառույցի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ստանձնել այդ բարեփոխման իրականացման պատասխանատվությունը և 2 ամսվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին։
Համակարգի ներդրումը ենթադրում է, որ մունիցիպալ ոստիկանության ղեկավարները ոստիկանապետից բացի ենթարկվելու են թաղապետին կամ քաղաքապետին: