Սոթքի հանքավայրի աշխատանքը դեռ չի վերսկսվել![]() 17 ապրիլի 2023 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի պարբերաբար կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքն արդեն քանի օր է՝ դադարեցված է։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից: Հանքավայրի աշխատանքը դադարեցվել է ապրիլի 15-ից։ Աշխատանքները վերսկսել չի հաջողվել՝ հակառակորդի պարբերական կրակոցների հետևանքով։ «Անվտանգության նկատառումներից ելնելով` որոշում է կայացվել հանքավայրի աշխատանքները դադարեցնելու մասին»,- ասել են ընկերությունից։ Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ապրիլի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզում Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է ադրբեջանական կողմից հնչող կրակոցների պատճառով։ Այդ մասին հայտնել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Ադրբեջանցիների հրահրած փոխհրաձգության հետևանքով Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր նաև ապրիլի 11–ին, աշխատակիցներին ստիպված տարհանել էին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |