Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից![]() 17 ապրիլի 2023 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ երթը կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ ՀՅԴ ՀԵՄ-ը բոլորին հրավիրում է՝ մասնակցելու Ջահերով երթին՝ աշխարհին համազգային միասնականություն և պայքարը շարունակելու կամք ցույց տալու համար։ Այս տարի բոլոր ցանկացողները Ջահերով երթին կարող են լինել ջահակիր և դեպի Ծիծեռնակաբերդ տանել պայքարի կամք խորհրդանշող ջահը։ Երթին որպես ջահակիր մասնակցելու համար պարզապես հարկավոր է լրացնել առցանց հայտադիմումը։ Ջահակիր կարող են լինել 16 տարին լրացած անձինք: «Միացի՛ր Ջահերով երթին, ցույց տուր աշխարհին, որ հաշտ չես պատմության ուրացման և թշնամուն ինքնակամ հանձնվելու քաղաքականության հետ»,-ասվում է հայտարարության մեջ։ Ջահերով երթն ամեն տարի ավանդաբար անցկացվում է ապրիլի 23-ի երեկոյան, միայն 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված, այն անցկացվել է ապրիլի 24-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |