Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել![]() 17 ապրիլի 2023 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,– նշել է Աբրահամյանը։ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով համաձայնություն է տվել Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։ ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 31-ին Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև պատգամավորից ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:15-ի սահմաններում, նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն անհիմն դիտողություն է կատարել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, որոշ ժամանակ անց դուրս գրել։ Նշվում է, որ այդկերպ Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |