Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակն այս շաբաթ կլինի Երևանում

Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակն այս շաբաթ կլինի Երևանում

PanARMENIAN.Net - Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը Երևան կհասնի մինչև այս շաբաթվա ավարտը։ Հաջորդ փուլով նախատեսվում է տրոլեյբուսային հավաքակայանը համալրեր ևս 15 շարժակազմով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Այս շաբաթվա ընթացքում թիվ 38 երթուղու փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն միջին դասի «Հայգեր» մակնիշի ավտոբուսներով: Փոքր դասի ավտոբուսներով էլ շահագործման կհանձնվեն Նորք Նորք ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն իրար կապող 40 և Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն իրար կապող 67 համարի երթուղիները:

Երևանում հասարակական տրանսպորտի նոր խելացի կանգառասրահների տեղադրման համար կմշակվի հայեցակարգ: Աշխատանքներն ընթացքի մեջ են, դիզայներները էսքիզային տարբերակներ են մշակում

Երևանը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի. օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ Տրոլեյբուսներից ամեն օր մոտ 10,000 ուղևոր է օգտվում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---