20 ապրիլի 2023 - 17:57 AMT
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Այդ մասին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հայտնում է 1lurer.am-ը։

Հերթական տեսակցության ընթացքում Կարմիր խաչի ներկայացուցիչներն օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:

Ադրբեջանը հաստատում է 33 անձի գերությունը: