Տաթև Հակոբյանը՝ ծանրամարտի ԵԱ փոխչեմպիոն![]() 21 ապրիլի 2023 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ երկամարտի 226 կգ արդյունքով (104+122 կգ): Նա պոկում վարժությունում 104 կգ արդյունքով նվաճել է նաև փոքր արծաթե մեդալը, հայտնում է Panorama.am-ը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 16-ամյա Էմմա Պողոսյանը, երկամարտում գրանցելով 217 կգ (96+121 կգ) արդյունք՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Ավելի վաղ Իզաբելլա Յայլյանը (55 կգ) բրոնզե մեդալ էր նվաճել։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը ընդունում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում է 500-ից ավելի մարզիկ մոտ 40 երկրից: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |