Ապրիլի 29-ին Լարսը փակ կլինի բոլոր մեքենաների համար

Ապրիլի 29-ին Լարսը փակ կլինի բոլոր մեքենաների համար

PanARMENIAN.Net - Վրաստանի Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դևդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհի փակ լինելու ժամանակ վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---