Տարածվել է ՌԴ միլիարդատեր Տրոցենկոյին վերագրվող ձայնագրությունը, որտեղ նա ասում է՝ «ՌԴ-ում ամեն ինչ փլվում է»

Տարածվել է ՌԴ միլիարդատեր Տրոցենկոյին վերագրվող ձայնագրությունը, որտեղ նա ասում է՝ «ՌԴ-ում ամեն ինչ փլվում է»

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին վերագրվող հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նրա նման ձայնն ասում է, որ «Ռուսաստանում ամեն ինչ փլվում է»։

Current Time-ի և «Ռադիո Սվոբոդայի» հետաքննական նախագիծ հանդիսացող «Սիստեման» ստացել է Տրոցենկոյին վերագրվող հեռախոսազանգի ձայնագրությունը, հայտնում է CurrentTime.tv-ն:

Նրա զրուցակիցը նամակում նշված չէ, սակայն, համարվում է, որ դա կարող է լինել գործարար Նիկոլայ Մատուշևսկին։

Համարվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել 2023թ․ հունվարի սկզբին։

«Ցավոք, Ռուսաստանը, որին այդքան անկեղծ սիրում ենք, հայտնվել է անբարոյական անձանց ձեռքերում…Դրա վերջը վատ է լինելու, դա դժոխքով կավարտվի։ Մարդիկ իրար կսպանեն Մոսկվայի փողոցներում․․․․ Ինչպե՞ս կարող է ապրել և զարգանալ մի երկիր, որտեղ միակ գաղափարախոսությունը փող աշխատելն է և իշխանություն պահելը մարդկանց մի խմբի կողմից… Ռուսաստանում ամեն ինչ փլվում է …2023-ը վերջին տարին է, երբ կարելի է ինչ-որ բան փոխել, հեռանալ երկրից՝ այլ քաղաքացիություն ստանալ, տեղափոխել երեխաներին, հանել փողերը,»,- ասում է ձայնագրության մեջ։

Տրոցենկոն համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարաբերականորեն մոտ գործարարներից մեկը, իսկ ՆՄատուշևսկին Տրոցենկոյի վաղեմի ընկերն է և Մոսկվայի Flacon դիզայն-գործարանի հիմնադիրը։

Տրոցենկոն «Սիստեմային» ասել է, որ ճանաչում է Մատուշևսկուն, բայց երևի 1․5 տարի է չեն շփվել։ Մատուշևսկին իր հերթին ասել է, որ վերջին անգամ Տրոցենկոյի հետ խոսել է 2022-ին։

«Կարծում եմ, դա ֆեյք է կամ ինչ-որ մեկի հիմար կատակն արհեստական ինտելեկտի կիրառությամբ»,-ասել է Մատուշևսկին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---