IDBank-ը մասնակցում է «Ապագան կառուցվում է» Career City Fest 2023-ին![]() 27 ապրիլի 2023 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին և 29-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում առաջին անգամ կանցկացվի Career City Fest-ը։ Այստեղ թեկնածուները կհանդիպեն իրենց ապագա գործատուներին և հնարավորություն ունեն գտնելու իրենց երազանքի աշխատանքը։ IDBank-ը մասնակցում է #CCF-ին՝ նպատակ ունենալով ներկայացնել իր բրենդն ու կորպորատիվ մշակույթը։ Բանկը ոչ միայն կպատմի այս պահին առկա հաստիքների և IDBank-ում աշխատելու հնարավորությունների մասին, այլ նաև մի շարք անակնկալներով հանդես կգա։ IDBank-ի ուսուցման և զարգացման կենտրոնի ղեկավար Աննա Զարգարյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր կայցելեն IDBank-ի գունեղ տաղավար, հնարավորություն կունենան անցնելու վիկտորինան, որի արդյունքներով էլ կկարողանան մասնակցել խաղարկությանը և շահել օդապարիկով թռիչքի 2 տոմս և մի շարք այլ անակնկալներ։ «Career City Fest-ի շրջանակում ենք որոշել ենք երազանքներ իրականացնել և օդապարիկներով մեր տաղավարը խորհրդանշում է այն թռիչքի հնարավորությունը, որը մենք տալիս ենք մեր թիմակիցներին և նրանց, ովքեր դեռ կմիանան մեր նարնջագույն թիմին», - ասել է Աննա Զարգարյանը։ Որպես գործատու IDBank-ը մի շարք արտոնություններ է տալիս իր աշխատակիցներին և քանի որ հանդիսանում է Հայաստանի ամենադինամիկ զարգացող բանկերից մեկը, մշտապես առաջարկում է շուկայի պահանջներին համապատասխանող և զարգացման մեծ հեռանկարներ ենթադրող աշխատատեղեր։ Մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Մարիանա Էդիլյանն էլ պատմել է IDBank-ի՝ աշխատաշուկայում վարած քաղաքականության, գործընկերների հետ շփման ձևաչափի և կորպորատիվ մշակույթի մասին։ IDBank-ի հետ որպես գործատուի ավելի լավ ծանոթանալու ցանկության դեպքում ապրիլի 28-ին և 29-ին կարելի է այցելել բանկի տաղավար։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |