Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ալիևի հետ հանդիպմանը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը![]() 27 ապրիլի 2023 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ կոչ է արել նրան բացել Լաչինի միջանցքը։ Նա նշել է, որ վստահության վերականգնումը կոնկրետ քայլեր է պահանջում։ «Երկար բովանդակալից զրույց նախագահ Ալիևի հետ։ Ֆրանսիան խրախուսում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները միջազգային իրավունքին համապատասխան, կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Վստահության վերականգնումը կոնկրետ քայլեր է պահանջում»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի գրառման մեջ։ Կոլոնայի ացն Ադրբեջան տարածաշրջանային է, նա կլինի նաև Հայաստանում և Վրաստանում։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |