Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը 1 մայիսի 2023 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը և մտահոգություն հայտնել այնտեղ անցակետ ստեղծելու կապակցությամբ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ, հայտնում է Shantnews.am-ը։ Նրա խոսքով՝ Բլինքենը զրուցել է Ալիևի հետ՝ «ընդգծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել է ԱՄՆ-ի հետագա աջակցությունը»։ Բլինքենն իր համոզմունքն է հայտնել, որ «խաղաղությունը հնարավոր է»։ Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու փորձերը և ընդգծել է Լաչինի միջանցքի հնարավորինս շուտ բացումը առևտրային և մասնավոր տրանսպորտի համար: Ապրիլի 29-ին Էնթոնի Բլինքենը խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանն ընդգծել էր, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ԱՄՆ-ում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Ամենաընթերցվողը բաժնում | «Շիրակ» օդակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել․ ՆԳՆ–ն ստուգում է Տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցչի FTN-ը Բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվն է Փաշինյան․ Որպես ՍԾՏՀԿ նախագահող կարևորում ենք տարածաշրջանային գործակցության ընդլայնումը Կոմանեսկուի խոսքով՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ Դատարանը վճռել է Ծառուկյանի աղջկանից և փեսայից բռնագանձել մոտ 1.3 մլրդ դրամ և գույք Գուլոյան ընտանիքից պետականացման է ենթակա մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում |