24 ապրիլի 2009 - 14:57 AMT
Կգա մի օր, երբ Արարատը կրկին կհայտնվի սահմանի այս կողմում
Բազում մեծ հայորդիներ, ինչպիսիք են Շիրազը, Վիկտոր Համբարձումյանը, Ուիլյամ Սարոյանը, Հավոհաննես Բաղրամյանը հավատում էին, որ կգա մի օր, երբ Արարատը կրկին կհայտնվի սահմանի այս կողմում, այլ կերպ լինել չի կարող: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը: «Ես նաեւ հավատում եմ, որ երբ դա տեղի ունենա, միաժամանակ կլուծվեն շատ այլ հարցեր: Սակայն նրանում, որ մոտ է այն օրն, երբ Արարատը կրկին կհայտնվի մեր կողմում, ես կասկած չունեմ»,-ընդգծել է Մանսուրյանը: