Հայաստանի և Ֆրանսիայի բասկետբելի հավաքականներն ընկերական հանդիպումներ կանցկացնեն![]() 2 մայիսի 2023 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ֆրանսիայի բասկետբոլի ազգային հավաքականները հունիսի 16-ին և 17-ին ընկերական հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող։ Առաջիկա ընկերական խաղերի վերաբերյալ ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է ընկերական խաղ խաղալ Ֆրանսիայի հավաքականի հետ: Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, ինչը արտացոլված է նաև երկու երկրների բասկետբոլի ֆեդերացիաներում։ Բացի այս ընկերական խաղից, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նախատեսում է նաև այլ ծրագրեր իրականացնել ֆրանսիացի գործընկերների հետ»: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը, որը «Դետրոյթ Փիստոնսի» գլխավոր մարզիչի օգնականն է, նույնպես խաղը մեծ իրադարձություն է համարում։ «Անցյալ տարի մենք հաղթեցինք ՖԻԲԱ-ի փոքր երկրների առաջնությունում, իսկ ապագայում ցանկանում ենք մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։ Այդ իսկ պատճառով Լոս Անջելեսում կանցկացնենք ուսումնամարզական հավաք և ընկերական խաղեր։ Ես ոգևորված եմ, որ Ֆրանսիան համաձայնել է գալ և մասնակցել այս 2 խաղերին, նրանք աշխարհի ուժեղագույն թիմերից են։ Հայաստան - Ֆրանսիա խաղը հիանալի հնարավորություն կլինի Կալիֆորնիայում ապրող հայերի համար ներկա գտնվել խաղերին և աջակցել Հայաստանի հավաքականին»,-ասել է նա։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |