Բեռլինի Իրանական կոմիտեն հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը24 ապրիլի 2009 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բեռլինում Իրանական Կոմիտեն կազմակերպել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառման ժամանակ կոմիտեի ներկայացուցիչ Աբբաս Մոհամմադը պարսկերենով կներկայացնի «Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հայոց ցեղասպանությունը» թեմայով դասախոսությունը: Դասախոսությունից հետո կցուցադրվի «Ջուղան ու Ջուղայի բնակիչները» ֆիլմը: Ֆիլմը պատմում է Ջուղա քաղաքի (Ադրբեջան) պատմության մասին: Ջուղայի հինավուրց գերեզմանոցի ոչնչացման մասին փաստագրական կադրերը նկարահանվել են Իրանի տարածքից: Ֆիլմում ներկայացվել են Ադրբեջանի իշխանությունների հրամանով ադրբեջանցի զինվորների կողմից հազարավոր խաչքարերի բարբարոսական ոչնչացման ապացույցները: «Այս միջոցառումը լավ հնարավորություն է տալիս Բեռլինի բնակիչներին ծանոթանալ 1915թ. իրադարձություններին եւ Հայոց ցեղասպանության փաստին»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել «Freie Universitat Berlin»-ի դասախոս, հայկական բաժնի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության դոկտոր Ժիրայր Քոչարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |