ԱՄՆ-ն ներկայումս ավելի շատ հնարավորություններ ունի ցեղասպանության հարցում մանեւրելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Հայաստանը ապրիլի 22-ին համատեղ հայտարարություն են ընդունել այն մասին, որ երկու վաղեմի թշնամիները կարգավորում են իրենց երկկողմ հարաբերությունները եւ որ սահմանվել է ճանապարհային քարտեզ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Թուրքիան ու Հայաստանը պատրաստ են մի կողմ դնել իրենց տարաձայնություններն ու հասնել դիվանագիտական մերձեցման: Սակայն իրականում այս պաշտոնական հայտարարությունը շատ անբովանդակալից է: Այդպես են կարծում ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները: Երեւանում Stratfor-ի աղբյուրները հայտնում են, որ հայ-թուրքական համատեղ հայտարարությունն ուղղված էր ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից, որն իբր ցանկանում էր, որպեսզի երկու կողմերը դրական հասարակական հայտարարությամբ հանդես գան ապրիլի 24-ի նախօրեին: Քանի որ Թուրքիան ու Հայաստանը կարող են որոշակի առաջընթաց ցույց տալ բանակցություններում, ԱՄՆ-ն այժմ ավելի շատ մանեւրելու հնարավորություն ունի ցեղասպանության հարցում:



«Այս առաջընթացը թույլ է տալիս նաեւ թուրքական եւ հայկական կառավարություններին շրջանցել այս հարցը եւ դիվանագիտական բանակցություններ վարել: Չնայած նրան, որ այսպես կոչված «ցեղասպանության» հարցը կարեւոր է Երեւանի համար, հայ պաշտոնյաներն այնքան ամուր չեղան ճանաչման հարցում, որքան Վաշինգտոնի հայկական լոբբին, որովհետեւ հայ ղեկավարությունն Երեւանում մտածում է երկարաժամկետ տնտեսական հեռանկարների մասին Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում: Այնուամենայնիվ, Հայաստանը ոչ մի պատրանք չունի, որ համաձայնությունն ու ճանապարհային քարտեզը կդրդեն Թուրքիային վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ:



Թուրքիան վերածվում է տարածաշրջանային ուժԻ: Ներկայումս թուրքերը պետք է բանակցեն Ռուսաստանի խիստ հսկողության ներքո, սակայն եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Թուրքիան կկարողանա ազդել Երեւանի վրա: Դա թույլ կտա Թուրքիային դառնալ միակ խոշոր տերությունը, որը կարող է լավ հարաբերություններ ունենալ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ, թույլ կտա Անկարային լրացուցիչ հնարավորություններ ստանալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի , Իրանի, Եվրոպայի եւ այլ խաղացողների դեմ պայքարում: Կարճաժամկետ հեռանկարում Թուրքիան գործ կունենա Ադրբեջանում իր ազգակիցների արձագանքի հետ: Անկարան գիտի, որ Բաքուն է Թուրքիայի բնական դաշնակիցը, ոչ թե ՌԴ-ն, նաեւ, որ Ադրբեջանը դեմ է սահմանի բացմանը: Թուրքիան նախկինի պես լրջորեն է վերաբերվում Հայաստանի հետ գործարքի կնքմանը, սակայն մտադիր չէ շտապել: Մինչդեռ, ռուսներն երաշխիքներ են պահանջում Թուրքիայից, որ Անկարան չի միջամտի Եվրասիայում ՌԴ ծրագրերին»,-ասվում է Stratfor-ի զեկույցում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---